Քարդաշյանի սելֆիները տղամարդուն բանտ են հասցրել
Աշխարհ74-ամյա ամերիկացին Քիմ Քարդաշյանի պատճառով ավերածություն է կազմակերպել Barnes & Noble գրախանութում: Տղամարդն այրել է Քիմի լուսանկարներով գրքերը: Իր արարքը բացատրել է Քարդաշյանի հանդեպ արհամարհանքով: Նա հատկապես դժգոհ է միայն սելֆիներից բաղկացած գրքերի շնորհիվ Քիմի վաստակելու միջոցից: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Ինձ հունից հանում է Քարդաշյանի և նրա նմանների գոյության փաստն ինքնին»,- հայտարարել է ձերբակալված Կառլ Պույան:
Շատ օգտատերեր արդարացրել են ամերիկացու արարքը և նրան «հերոս» են անվանել:
Կառլ Պույային ձերբակալել են Կոնեկտիկուտ նահանգում: Նրան մեղադրել են ուրիշի ունեցվածքին վնաս հասցնելու համար և ազատ են արձակել 2 500 դոլար գրավի դիմաց: