Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ 

Ռուս-թուրքական խաղերն ու Արցախի խնդիրը

Հայաստան

Մոսկվայում մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաև Արցախի հարցը: Էրդողանը նշել է, որ  մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի վերսկսման վտանգը, և հավելել, որ Ռուսաստանը կարող է առաջատարի դեր ստանձնել Արցախի հարցի կարգավորման գործում:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչո՞ւ է հարաբերությունների ներկա փուլում Թուրքիան նման պատասխանատու դեր վերագրում Ռուսաստանին, ի՞նչ  ծրագրեր են թաքնված հայտարարության տողատակերում, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Սա էլ է թուրքական դիվանագիտության մի նոր հնարք: Թուրքիան փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ, տեսեք՝ մենք ընդունում ենք, որ այս տարածաշրջանը ՌԴ ազդեցության ոլորտն է: Ինչո՞ւ է դա անում. անում է ոչ թե նրա համար, որ դա իսկապես ուզում է ընդգծել, այլ այն պատճառով, որ Թուրքիային Ռուսաստանից կոնկրետ բաներ են պետք»:  

Խոսելով Ռուսաստանից Թուրքիայի ակնկալիքների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Ռուսաստանի կողմից կիրառված պատժամիջոցները մինչև վերջ չեն վերացել և Արցախի հարցում Ռուսաստանի դիրքերը գերագնահատելով՝ Էրդողանն իր հարցերն է փորձում լուծել. «Կան պատժամիջոցներ, վիզայի, զբոսաշրջության զարգացման խնդիրներ: Հիշենք, որ զբոսաշրջիկները Թուրքիային միլիարդների օգուտ էին բերում: Հաջորդ ցավոտ հարցը ՌԴ-ում գործող թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքի սահմանափակումն է: Նման կարգի հայտարարություններ անելով՝ Թուրքիան այս խնդիրներն է փորձում լուծել»:

Քաղաքագետը, սակայն, վստահեցնում է, որ Վլադիմիր Պուտինը շատ լավ էլ հասկանում է Էրդողանի հայտարարությունների տողատակերը, բայց քաղաքականության մեջ, ինչպես և դիվանագիտության մեջ, շահն է կարևոր. «Եվրոպան մի կողմից, Ռուսաստանը՝ մյուս, փորձում են տնայնացնել Թուրքիային: Առկա է նաև Սիրիան. չէ՞ որ Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Սիրիայում ունի ազդեցության շատ լուրջ լծակներ՝ իրադրության վրա ազդելու համար, ուստի՝ Պուտինը փորձում է հարաբերությունների որոշակի մակարդակ ապահովել»:

Քաղաքագետն այն համոզմանն է, որ այս ամենով հանդերձ՝ պատմական փորձը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական հարաբերությունների միջև, այնուամենայնիվ, կան խնդիրներ, և այս ջերմ հարաբերություններն ընդամենը խաղ են: 

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել
Ամենադիտված