Սեյրան Օհանյանը մանրամասներ է պատմել Ջրառատի դեպքից
Արտակարգ ՊատահարՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Ջրառատում տեղի ունեցած դանակահարությանն ու կրակոցներին՝ նշեց, որ իր գործընկերները զբաղվում են այդ հարցով. «Ես հանձնարարել եմ, որ մեր գործընկերները զբաղվեն դրանով և մինչև վերջ պարզաբանեն: Ինչքան գիտեմ՝ այդ կոնֆլիկտային իրավիճակը, կռիվը շարունակվել է դպրոցում, գյուղամիջում և զենք է կիրառվել»:
Հարցին՝ վրավորներ կա՞ն, Սեյրան Օհանյանը նշեց՝ «ասում են՝ կան»:
Կարդացեք նաև՝ 3 վիրավոր, որոնցից մեկը՝ անչափահաս. մանրամասներ՝ Ջրառատում տեղի ունեցած փոխհրաձգությունից:
Հիշեցնենք՝ այսօր Ջրառատ գյուղում, «Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: