Թուրք հաքերները գրառում են կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում

2017-03-15 15:03:00

Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հարձակման ենթարկված էջերից են Միացյալ Նահանգների ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի, իրավապաշտպան Amnesty International կազմակերպության, Անգլիայի առողջապահության նախարարության, գերմանական Die Welt պարբերականի, BBC-ի Հյուսիսային Ամերիկայի ծառայության, Forbes-ի, Reuters-ի ճապոնական ծառայության, Russia Today-ի իսպանական ծառայության, ԱՄՆ Դյուքի համալսարանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջերը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջում հաքերները թողել էին հետևյալ գրառումը. «Նացիստական Գերմանիա, Նացիստական Նիդերլանդներ. սա ձեզ փոքր օսմանյան ապտակ: Կհանդիպենք ապրիլի 16-ին»: Բացի այդ, գրառման մեջ հաքերները կիսվել էին Դավոսում Էրդողանի ելույթի ձայնագրությամբ:

Ավելի ուշ ֆուտբոլային ակումբի տնօրինությունը, ջնջելով թուրք հաքերների գրառումը, նշել էր. «Մենք անմիջապես ջնջել ենք թվիթը, որը դրսից իրականացված հաքերային հարձակման հետևանք էր»:

Դիտվել է 853 անգամ:

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը