Պատգամավորի որդին անսթափ վիճակում ներխուժել է վերահսկվող փակ տարածք

2017-03-15 15:27:01

Մարտի 14-ին, 18:00-ի սահմաններում անհայտ անձը մեքենայով մտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տարածք, խանգարել աշխատակիցների աշխատանքը՝ չենթարկվելով անվտանգության աշխատակիցների պահանջներին, ապա արագ հեռացել է տարածքից: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում:

Ըստ 168.am-ի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայրի շինհրապարակ ներխուժած անձը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանն է, ով անսթափ վիճակում անկանոն վարելով ավտոմեքենան՝ ապօրինի կերպով ներխուժել է վերահսկվող տարածք, վրաերթի փորձ է կատարել ընկերության աշխատակիցների նկատմամբ, ապա լքել տարածքը։

Ընկերության աշխատակիցներն արտակարգ դեպքի մասին տեղեկացրել են Ջերմուկ քաղաքի ոստիկանությանը: Աղբյուրի տեղեկություններով՝ նախադեպը գնահատվել է խիստ վտանգավոր, և ընկերության արտասահմանյան ղեկավարությունը իրավապահ մարմիններից պահանջել է մանրամասն պարզաբանում:

 

Դիտվել է 2534 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը