00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իսկ այժմ քաղեք պոպուլիզմի դառը պտուղներըԱրա Աբրահամյանի նախաձեռնությամբ Երևանում կկայանա Եվրասիական համագործակցության միջազգային 2-րդ համաժողովը Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԹուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու Մեկը կկառավարի, մյուսը՝ կվերահսկի. վարչապետը նոր կարգ է պահանջում15-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԳերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել ԹուրքիայինԴպրոցները՝ վարչապետի ուշադրության կենտրոնումՈղբերգական ավտովթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ

Պուտինն Արցախի հարցում Էրդողանի համար սահմաններ է գծել. թուրքագետ

«Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում, թեև հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միություն ստեղծելու ցանկության մասին, բայց, կարծում եմ՝ դա նրանց չի հաջողվի, որովհետև այդ պետությունների շահերը շատ հաճախ բախվում են իրար: Կան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր, իսկ Հարավային Կովկասում Ռուաստանի և Թուրքիայի շահերը որոշ դեպքերում նույնիսկ հակասում են իրար: Ճիշտ է՝ որոշ հարցերում, մասնավորապես, էներգետիկ առումով, գուցե, կարողանան որոշակի հաջողություններ արձանագրել, բայց ավելի լուրջ դաշնակցային հարաբերությունների հասնելու նախադրյալներ՝ այս երկու կողմերը չունեն»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Պուտին-Էրդողան վերջին հանդիպմանը:

Խոսելով երկու երկրների առաջնորդների միջև քննարկված հարցերի մասին՝ թուրքագետն անիրատեսական համարեց Ռուսաստանի կողմից  Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հավանականությունը: «Սա ինձ համար հեռանկարի տեսանկյունից անիրատեսական է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ՆԱՏՕ-ն իր անդամ պետության տարածքում նման համակարգի տեղադրմանը դեմ է, քանի որ դա չի բխում ՆԱՏՕ-ի պահանջներից»

Անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը և դրանից բխող բացասական հետևանքներին՝ Գևորգ Պետրոսյանն առանձնացրեց Արցախի հարցում երկու պետությունների դիրքորոշումների տարբերությունը: Վերջինիս պնդմամբ՝ որքան էլ այդ հարաբերությունները կրեն դրական բնույթ, բայց Արցախի հարցում Պուտինն Էրդողանի առաջ սահմաններ է գծել՝ թույլ չտալով նրան տարածաշրջանում առավել ակտիվանալու. «Ելնելով այն հանգամանքից, որ Արցախի հարցում Թուրքիան ունի ակնհայտ ադրբեջանական դիրքորոշում, պարզ է դառնում, որ Ռուսաստանն Արցախի հարցում որոշակի սահմաններ է գծել Թուրքիայի համար: Ռուաստանը կթողնի այնքան մոտենալ, որքան դա չի վնասի տարածաշրջանին, քանի որ ՌԴ-ն ունի իր ազդեցության գոտին պահպանելու անհրաժեշտություն: Սահմաններ կան և դա միանշանակ է: Չէ՞ որ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար ՌԴ-ն պետք է իր ազդեցությունը պահպանի հենց հակամարտության գոտում: Մյուս կողմից այս հարցում Հայաստանը Թուրքիային թույլ չի տա դերի մեծացում: Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ կա, որն ակնառու է հատկապես այս երկրների տնտեսական հարաբերություններում, բայց, միևնույնն է, նրանք ունեն լուրջ խնդիրներ»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Թուրքիան այս ամենով հանդերձ՝ ամեն կերպ փորձ է անելու դիվանագիտական և մեդիա դաշտում մանևրելու հնարավորություններ գտնել:

 

դիտվել է 4615 անգամ

Լրահոս
27 Հուլ
Իսկ այժմ քաղեք պոպուլիզմի դառը պտուղներըԱրա Աբրահամյանի նախաձեռնությամբ Երևանում կկայանա Եվրասիական համագործակցության միջազգային 2-րդ համաժողովը Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԹուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու Մեկը կկառավարի, մյուսը՝ կվերահսկի. վարչապետը նոր կարգ է պահանջում15-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԳերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել ԹուրքիայինԴպրոցները՝ վարչապետի ուշադրության կենտրոնումՈղբերգական ավտովթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհՆիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաշվով հաղթել է «Ռեալ»-ին (տեսանյութ)Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվել է «Բարսելոնա»-ից (տեսանյութ)Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համարԱՄՆ-ում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ զոհվել է Օրվա խորհուրդըԱլեքսանյանի հերթական մոնոպոլիան. «Հրապարակ»«Վհուկների որս» ընդդիմության ճամբարում. «ՀԺ».Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել. «Հրապարակ»Ֆիրդուսցիները դիմել են Աշոտ Աղաբաբյանին. «Հրապարակ»Իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են զրկել լիցենզիայից. «Հրապարակ»Համակարգից հեռացված գնդապետը գրավել է Երևանի SV հյուրանոցը. «Փաստ»Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «INFINITI QX 4» է հայտարարագրել. «Փաստ»ՌԴ նախագահը վավերացրեց Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրըՕլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն էՎարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարանՉվախենաք. Եվա Ռիվասը ցույց է տվել դեմքն առանց շպարի (ֆոտո) Իրանցի ռեժիսորը Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանելու ՖՈՏՈ. Ինչպես է անցել Կամո Արեյանի որդու ոչ ավանդական հարսանիքը Տեսանյութ. Ակցիա` նվիրված Հաց բերողին Վթարից 12 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներիցՀայկական կողմը հերքում է. նույնիսկ մեկ կրակոց չենք արձակելԹրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանըԱնհրաժեշտ է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացում. Վիգեն Սարգսյան Տեսանյութ. 19 ինքնաթիռ, 4000 հրշեջ փորձում է մարել Ֆրանսիայում բռնկված հրդեհըԼապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու համար Տեսանյութ. Օդանավում ուղևորին ծեծել են «ռուսները կեղտեր են» արտահայտության համար Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից ՌԴ-ն մեկ տարի Հայաստանում կփորձարկի Իլ-76 ինքնաթիռը և Մի-38 ուղղաթիռըՀրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել Դևիդ Բեքհեմն այցելել է «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (լուսանկարներ)Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետԻգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարինՌոհանին ԱՄՆ-ից պահանջել է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններիցՄուսուլմանները տեսախցիկների պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ վերադառնալԳվարդիոլան կարիերայի ընթացքում տրանսֆերների համար ծախսել է մոտ 1 միլիարդ եվրո (լուսանկարՌԴ քաղաքացին փորձել է առանց հայտարարագրման Ադրբեջան տեղափոխել տասնյակ հազարավոր դոլարներ«Մամուլի խոսնակներ հայոց» խումբը կփակվի՞
Ամենադիտված