«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ներողություն խնդրեց ԵԼՔ-ի անդամներից (տեսանյութ)

2017-03-15 17:44:56

Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչների միջեւ:

Միջադեպից հետո «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանը հանդիպեց ԵԼՔ-ի անդամներին և ներողություն խնդրեց նրանցից:

«Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի:

Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել»,- այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ԵԼՔ դաշինքի անդամների կողմից կատարված ահազանգի հիման վրա դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 2565 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը