Վարչապետի հանձնարարականն ու նավթամթերքի շուկան

2017-03-16 11:37:11

Կառավարության հերթական նիստի մեկնարկից անմիջապես հետո կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ մեկամսյա ժամկետում կարգավորումներ կատարել նավթամթերքի սպառման շուկայում.

«Շուկայում առկա են խնդիրներ կապված մատակարվող դիզվառելիքի և բենզինի որակի հետ: Խնդիրները կապված են հատկապես դրանց ոչ հստակ տարանջատման և գործնականում առկա բացերի հետ, որոնք խնդիրներ են պատճառում ՀՀ քաղաքացիներին և սպառողներին: Ուստի, հանձնարարում եմ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել բենզինի, դիզվառելիքի և այլ նավթամթերքների սպառման ոլորտում շուկայում առկա չարաշահումներն ու մշակել համապատասխան թույլտվություններ՝ ըստ նավթամթերիքի  տեսակների տարանջատման չափորոշիչների»:

Վարչապետը հանձնարարեց նաև նույն գերատեսչությանն՝ այդ աշխատանքները կատարելիս ակտիվորեն համագործակցել ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետ՝ առկա խնդիրները լուծելու համար:

Դիտվել է 1171 անգամ:

Լրահոս
27 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը