«Լեզվի պոռնիկն ավելի վատն է, քան կնոջ պոռնիկը». Վարդան Ղուկասյանը հերքում է

2017-03-16 13:21:44

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերքում է տարածված այն տեղեկությունները, թե ինքն ապտակել է ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին։

Նշենք, որ մամուլը գրել էր, թե նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, անգամ' Վարդան Ղուկասյանը երկու հզոր ապտակ է հասցրել Սուքիաս Ավետիսյանին:

«Դուք ուզում եք սենսացիաներ լինի,որ ուրախանա՞ք: Նման բաները դուք օդից վերցնում՝ ասում եք: Դուք անպայման մի բանսարկություն պետք է անեք, չէ՞»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ` ասաց Վարդան Ղուկասյանը:

Վերջինս նշեց, որ իմաստուններից մեկն ասել է. «Լեզվի պոռնիկն ավելի վատն է, քան կնոջ պոռնիկը»: Զարմանալի բաներ եք խոսում, ավելացրեց Վարդան Ղուկասյանը:

Վերջինս ասաց, որ Գյումրիում իր հնարավորությունները հզոր են։ Նա բոլոր թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում, բայց անուններ չցանկացավ նշել։

«Գյումրիում բազմաթիվ են խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում, իսկ տնտեսության մեջ առկա խնդիրներն ի վիճակի են լուծել «Ծառուկյան» դաշինքի առաջ քաշած 15 կետերը, իսկ ովքեր դրանք անիրատեսական են համարում՝ պարզապես բանսարկուներ են»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Դիտվել է 3209 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը