«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

Եվրոպական դատարանում Հայաստանի հաղթանակն ու Ադրբեջանի պարտությունը

Армения

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամամակ խոսեց Եվրոպական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված գործերի շուրջ զարգացումների մասին, ինչպես նաև ներկայացրեց, որ առաջին անգամ Արցախի հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը ներգրավվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ընթացքող աշխատանքներին, ինչը լուրջ հաջողություն է Հայաստանի համար: 

«ԼՂՀ նախագահի խորհրդականը ներգրավվեց Հայաստանի պատվիրակության կազմում և մենք մասնակցեցինք Եվրոպայի խորհրդի նախարարների նիստին: Դա առաջին դեպքն է, երբ որևէ միջազգային կազմակերպության պաշտոնական միջոցառմանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչը՝ նախագահի խորհրդականը: Ընդ որում՝ մենք ընտրեցինք հետևյալ կոնտեքստը. մինչ նիստի սկսվելը, երբ մենք ներկայացնում էինք պատվիրակության կազմը, ֆորմալ գրության մեջ ևս նշվեց ԼՂՀ ներկայացուցչի անունը: Նիստը սկսվեց և սկզբից քննարկվում էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», ապա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննությունը:

Ես, որպես պատվիրակության ղեկավար, իհարկե, ներկայացրեցի մեր դիրքորոշումը և ձայնը փոխանցեցի Արցախի ներկայացուցչին, ով ներկայացրեց ԼՂՀ դիրքրոոշումը և հատուկ ընդգծեց՝ սա քննարկվել է ԼՂՀ նախագահի ու իշխանության մյուս թևերի հետ: Բնականաբար, այդ պահին Ադրբեջանն ընդհատեց ելույթը, ես ներկայացրեցի իրավիճակը, նիստը շարունակվեց և ԼՂՀ ներկայացուցիչը մինչև վերջ ներկայացրեց ամեն ինչ: Մենք մտավախություն ունեինք, որ Ադրբեջանը ջանք կգործադրի ու Արցախի ներկայացուցչին դուրս կհանի դահլիճից, քանի որ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու իրավունք ունեն բացառապես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները: Արցախը Եվրոպայի խորհրդի անդամ չէր: Բայց մենք կարողացանք հասնել նրան, որ Արցախի ներկայացուցչի ելույթը ավարտվեց ամբողջությամբ: Մինչև հաջորդ օրը ժամը 9-ը անդամ երկրները պետք է ներկայացնեին իրենց կարծիքը այդ գործերի վերաբերյալ»,- մանրամասնեց Գևորգ Կոստանյանը: 

«Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ դիմումի՝ բնակչության մեծամասնությունը եղել են քրդեր և ադրբեջանցիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ստիպված են եղել հեռանալ իրենց տներից 1992թ․-ի մայիսի 17-ին, որից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալ, քանի որ այն վերահսկվում է հայկական ուժերի կողմից։ Դիմումատուները մասնավորապես բողոքում են Լաչինում իրենց սեփականության կորստից։

Կոստանյանի խոսքով՝ այս գործով նախարարների կոմիտեի քարտուղարության նախագծում ընդամենը ֆիքսված էր, որ կոչ են անում ՀՀ կառավարությանը՝ շարունակել քննարկումները քարտուղարության հետ, հարցի լուծման կապակցությամբ՝ առանց որևէ ժամկետ նշելու: 

«Ադրբեջանի կողմից առաջարկություն էր ներկայացվել նախարարների կոմիտեին՝ պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ գործողությունների ծրագիր ներկայացնել Չիրագովի գործով: Ադրբեջանի այդ առաջարկությունը դրվեց քվեարկության, ինչը նախարարների կոմիտեի քվեարկությամբ մերժվեց: Առաջարկին կողմն էին միայն Ադրբեջանն ու Թուրքիան, մնացածը դեմ էին: Ամենակարևորն այն  է, որ երբ քվեարկության դրվեց մեզ ձեռնտու որոշման նախագիծը, որը մենք էինք առաջարկում, 35 պետություն կողմ քվեարկեց, Թուրքիան ձեռնպահ մնաց, իսկ Ադրբեջանը՝ դեմ և որոշումը հօգուտ մեզ ընդունվեց: Նախարարների կոմիտեում քննարկումների արդյունքում Հայաստանի վրա պարտավորություն դրվեց ընդամենը շարունակել քննարկումները կոմիտեի հետ, թե ինչպես կարելի է լուծել Ադրբեջանի փախստականների հարցը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման: Իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հստակ պարտավորություն դրվեց Ադրբեջանի վրա և մինչև հունիս ամիս ժամկետ տրվեց՝ ներկայացնելու գործողությունների ծրագիր: Ադրբեջանը պետք է ներկայացնի գործողությունների ծրագիր, թե ինչպես է պատրաստվում վերականգնել մեր փախստականների խախտված իրավունքները»,- ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գևորգ Կոստանյանը: 

Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման և սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու և օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային և կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաև հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ: ՄԻԵԴ կայացրած որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 1-ին (սեփականության պաշտպանությունը), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) և 13-րդ (արդյունավետ հատուցման իրավունք) հոդվածները:

Կոստանյանը շեշտեց՝ Եվրոպական դատարանն այս երկու գործերով որոշելու է, թե կոնկրետ ինչքան գումար է փոխհատուցվելու փախստականներ Չիրագովին ու իր ընտանիքին և Սարգսյաններին: «Այս երկու գործերը այլ կերպ բնութագրել, քան Հայաստանի հաղթանակ և Ադրբեջանի պարտություն՝ հնարավոր չէ: Այս ամբողջ պրոցեսում չկա որևէ մի կետ, որը կարող ենք համարել Հայաստանի պարտություն: Ամենամեծ ջանքերի դեպքում էլ հնարավոր չէ դա: Այս որոշումը լրացուցիչ բողոքարկման ենթակա չէ»,- շեշտեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը: 

Ըստ նրա՝ այս որոշումը կարող է նախադեպային լինել մյուս փախստականների համար ևս, ովքեր, ըստ Եվրադատարանի, գտնվում են նույն վիճակում, ինչ Սարգսյանն ու իր ընտանիքի անդամները: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Премьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с Арменией
Самое популярное