«Երանոսյան Լյովան և ես խելք խելքի տվեցինք, հաշտվեցինք, ոչ մի բողոք չունենք, երիտասարդներ են, իրար չեն հասկացել» (տեսանյութ)

2017-03-16 17:54:52

Ջրառատում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար և հաշտվել են։

«Էդպես շարունակել չի լինի։ Երանոսյան Լյովան և ես խելք խելքի տվեցինք, հավաքեցինք երիտասարդներին ու ասեցինք, որ էսպես չի կարող շարունակվել։ Մենք այսօրվանից ապրում ենք հաշտ-խաղաղ, ոչ մի բողոք չունենք, իրենք էլ չունեն, ձեռք ձեռքի ենք տվել, բարիշել ենք, մեզ արյուն պետք չէ: Եվ որ ամենակարևորն է, ուզում եմ ասել, որ այս ամենը կապ չունի ընտրությունների հետ, երիտասարդներ են, իրար չեն հասկացել, մի կաթիլ մեղրի պատմություն է եղել»,- ասաց Հակոբի հայրը։

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում

Քրիստինա Աղալարյան

 

Դիտվել է 10673 անգամ:

Լրահոս
23 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը