Դոլարն արժեզրկվել է, ռուբլին, եվրոն ու ֆունտը` արժևորվել

2017-03-16 23:38:11

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 16-ին կազմել է 483,95 դրամ: Այն շարունակում է արժեզրկվել, իսկ մարտի 15-ի համեմատ դրա փոխարժեքը նվազել է 0,21 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 518,41 դրամ՝ արժևորվելով 3,84 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 592,84 դրամ է՝ մարտի 15-ի համեմատ այն արժևորվել է 2,16 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 16-ին կազմել է 8.34 դրամ` մարտի 15-ի համեմատ այն արժևորվել է 0,14 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 263,11 դրամ, ոսկի՝ 18,652,55 դրամ, պլատին` 14,516,88 դրամ:

Դիտվել է 1098 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը