«Ժողովուրդ». «Գազպրոմ»-ի ղեկավարի ուշագրավ հայտարարությունը. ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը

2017-03-17 07:51:17

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է:

Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»:

Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլեւ հենց Միլլերն է հուշում' ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 2357 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը