«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 

«Փաստ». Թուրքիան միջոցների մեջ խտրականություն չի դնի իր նպատակներին հասնելու համար

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Թուրքիան մասամբ արգելափակել է ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ համագործակցությունը' թուրք–եվրոպական լարվածության ֆոնին: Կարելի՞ է սա քաղաքական շանտաժ համարել Թուրքիայի կողմից:
– Իհարկե: Կոնֆլիկտի պատճառները շատ ավելի խորն են: Այն պետք է Էրդողանին' ուշադրությունը առաջիկա սահմանադրական հանրաքվեից շեղելու համար: Այդ հանրաքվեով ընդունվելիք Սահմանադրությունը խայտառակություն է, ստեղծվում է սուպերնախագահական հանրապետություն, որտեղ լիովին խախտվում է իշխանության թևերի հավասարակշռությունների ու զսպումների մեխանիզմը: Այդ Սահմանադրությամբ Էրդողանն իր հագով կոստյում է կարում: Ուստի ներքին դժգոհությունների սլաքը դեպի դուրս վերակողմնորոշելու համար, ձևավորում է հիստերիկ մթնոլորտ և թշնամու կերպար' հանձինս Եվրոպայի, ընդսմին փորձելով այդ հիստերիայի ալիքում երևալ որպես ալֆա–որձ: Դա նույն այն տեխնոլոգիան է, որը կիրառել և կիրառում է Պուտինը Ռուսաստանում, Ալիևը' Ադրբեջանում և մնացած ավտորիտար առաջնորդները եվրասիական պետություններում:

– Թուրքիան սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Քաղաքական այս դեմարշը ԵՄ դեմ երկա՞ր կշարունակվի:
– Համենայնդեպս մինչև հանրաքվեն հաստատ կշարունակվի: Իսկ հետո կգա հետևանքները վերացնելու ժամանակաշրջանը: Բայց կարծում եմ' այս ընթացքում չափից շատ կամուրջներ են այրվել: Երկրորդ, Էրդողանի անձն ուղղակի մերժելի է դառնում եվրոպական հասարակական կարծիքի համար բոլոր առումներով: Այն ծանր մեղադրանքները, որոնք Էրդողանն ուղղում է եվրոպական երկրներին հատկապես կապված ֆաշիզմի ու նացիզմի հետ, բացահայտ ցույց են տալիս այդ մարդու պարզ, կենցաղային տգիտությունը: Եթե խոսենք ֆաշիզմից, Թուրքիան է եղել ֆաշիզմի կարևորագույն դաշնակիցներից մեկը: Եվ Էրդողանը պարզապես չի գիտակցում, որ այդ մեղադրանքներն ուղղակի վերահասցեագրվելու են հենց իրեն: Դրա հետևանքները նա դեռ կտեսնի:

– Թուրքիան որքա՞ն հեռուն կարող է գնալ: Կա՞ կարմիր գիծ:
– Կարմիր գիծն այն կետն է, որից հետո հետդարձ հնարավոր չի լինի: Ուստի Էրդողանն այն չի անցնի: Բայց խնդիրն այլ է: Այն, ինչ Էրդողանին թվում է, որ կարմիր գիծ չէ և կարելի է անել, Եվրոպայի համար արդեն իսկ կարմիր գիծ է:

– Բայց այդ ամենով հանդերձ, օրինակ, Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ Թուրքիան իրենց համար կարևոր գործընկեր է և նրա հետ հարաբերություններ պետք չէ փչացնել:
– Իհարկե, Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: Այնտեղ առկա են ՆԱՏՕ–ի լրջագույն ենթակառուցվածքներ: Այդ երկիրը սահմանակից է Մերձավոր Արևելքի ճգնաժամային գոտուն: Այո, Թուրքիան մնում է կարևոր դաշնակից: Բայց եթե մինչ այդ Թուրքիան դաշնակից լինելով ինչ–ինչ հարցեր էր լուծում, ապա այսօր Թուրքիան ինքն է վերածվել լուրջ հարցի:

– Հանրաքվեի ավարտից հետո Թուրքիան ի՞նչ գին է ստիպված լինելու վճարել, որպեսզի ԵՄ–Թուրքիա հարաբերությունները վերադառնան նախկին կետին:
– Ինչպես հիմա Էրդողանը ոչինչ չի խնայում, որպեսզի հանրաքվեն լինի իր ուզածով, այն ժամանակ էլ ոչինչ չի խնայի, որ այդ հանրաքվեն մարսվի: Եվ դրա համար նա կարող է անել ամեն ինչ: Լեզուն այն օրգանն է, որը ոսկոր չունի: Եվ կասի ամեն հնարավոր բան' սկսած նրանից, որ այդ ամենը թյուրիմացություն էր և այլն, և այլն: Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե հանրաքվեն ավարտվի Էրդողանի համար ցանկալի արդյունքով: Սակայն կան լուրջ խնդիրներ: Քրդերը դեմ են, սոցիալիստները դեմ են, քեմալիստները դեմ են, ազգայնականների մի մասը դեմ է: Բիզնեսը դեմ է: Ինտելեկտուալների զգալի մասը դեմ է: Մի խոսքով, ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

– Իսկ Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան կարո՞ղ է խաղարկել ռուս–թուրքական մերձեցման գործոնը:
– Չկա այնպիսի միջոց, որից Թուրքիան կխորշի' հանուն իր նպատակներին հասնելու»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվում
Ամենադիտված