Հավանաբար կպարտվենք հաջորդ խաղում. Մոուրինյու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռոստով»-ի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո նշել է.
«Վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Բարդ խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շատ թշնամիներ ունի: Թշնամին պետք է լիներ միայն «Ռոստով»-ը, բայց դա այդպես չէ:
Բարդ էր երկուշաբթի խաղալ տաս հոգով, մասնակցել այս հանդիպմանը, իսկ կիրակի խաղալու ենք ցերեկը: Հավանաբար, շատերը կասեն, որ մենք պետք է շատ գոլ խփեինք, բայց իմ տղաները հիանալի էին:
Հավանաբար կպարտվենք կիրակի օրվա խաղում: Այդպիսին է հոգնածության գինը»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ կիրակի օրը մանչեսթերցիները Անգլիայի առաջնության 29-րդ տուրում ուժերը կչափեն «Միդլսբոր»-ի հետ:
Հանդիպումը կմեկնարկի երևանի ժամանակով 16:00 ին: