00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Թուրք գործիչները՝ ԱրցախումՀայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)ԱՄՆ-ն չի հրաժարվում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությունից Սիրիայի ԱԳ նախարարը Նալբանդյանին է ներկայացրել ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարըԹուրքիան պետք է 170.5 մլրդ դոլար արտաքին պարտք վճարիԿաշառք՝ Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունվելու համարՏուժածներն անտարբերության են մատնված․․․Սաակաշվիլին մեղավոր ճանաչվեցԱրամ Սարգսյանը մեկնել է ԷրբիլԿարապետյանի շանսերը նվազեցին...

Մարդը...

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նախորդ տարի հուլիսյան դրամատիկ իրադարձությունների օրերին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» ջոկատի տղաներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը: «Հաց բերողը» գիտակցաբար, իր գաղափարական համոզմունքներին հավատարիմ, կատարեց քայլեր՝ առանց վարանելու, առանց ամպագորգոռ հայտարարությունների: Առանց սպասելու գործեց, հաղթեց ու անձնազոհվեց՝ մեզ թողնելով օրինակը, թե ինչպիսին պիտի լինի իր երկրի արժանապատիվ քաղաքացին ու տերը։

Մի քիչ անհասկանալի է այս մարդու հոգեբանությունը մեր' սովորական մարդկանց տեսակետից: Բայց այդ մարդը կա ու արեց այդ ամենը: Նշանակում է՝ հենց այսպիսի մարդկանց կերպարն է, որոնց շուրջ ստեղծվում են առասպելները: Եվ այդ առասպելներն են, որ դառնում են տվյալ ազգի բարոյական, արժեքային կնիքը:

«Հաց բերողի» մահը չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ: Արդեն իսկ պարզ է, որ վերջինիս մահը ոչ միայն բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի, այլև արդարադատության անկատար համակարգի արդյունք է: Նրա երկրորդ կալանքը, որը լիովին ապօրինի էր, որի դեմ՝ որպես ծայրահեղ բողոք, նա ընտրեց հացադուլը, հանգեցրեց նման տխուր հետևանքի: Արթուրի հիվանդությունը անհամատեղելի էր կալանքի տակ գտնվելու հետ, մինչդեռ պատկան մարմիններն աչք փակեցին այդ հանգամանքի վրա: Պարզապես՝ «Հաց բերողի» և նրանց պատկերացումները մարդասիրության մասին՝ խիստ տարբեր էին: Փոխվել է նաեւ մեկ կարեւոր բան՝ հասարակության այն մասը, որը չի ուզում մասնակցել իշխանության թելադրած խաղին, չէր գտնում ոչ մի գաղափար, որի շուրջ կարելի էր համախմբվել։ «Հաց բերողը» խորհրդանշել է բոլորի համար հասկանալի գաղափար՝ հումանիզմ։

«Հաց բերողի» մահը որևէ քաղաքական ուժի շահերից չէր բխում, և դա առանձնահատուկ կերպով վերաբերվում է իշխանություններին՝ նախընտրական այս փուլում, երբ նրանց կողմից ամեն ինչ արվում է հանրության շրջանում դրական իմիջի ձևավորման համար, նման բացասական հասարակական ռեզոնանս առաջացնող իրադարձությունները ուղղակիորեն հարվածում են հենց իշխանություններին՝ էլ ավելի բորբոքելով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին և նրանց մղելով ակտիվ գործողությունների: Չի բացառվում որ այդ գործողություններին մոտ ապագայում ականատես դառնանք, քանի որ նման իրավիճակներում, երբ հասարակական-քաղաքական դաշտում լատենտ լարվածություն է նկատվում, նման իրադարձությունները կարող են դառնալ շատ ավելի լուրջ գործընթացների կատալիզատոր:

Միևնույնն է, ինչպիսին էլ լինեն նրա անվան շուրջ պտտվող և պտտվելիք քաղաքական նպատակները, նրա՝ կամա, թե ակամա անձնազոհաբար դրսևորած ազդակը հասարակությանը հասել է և էլ ավելի է ամրապնդվելու իբրև արժեք և մտածողություն՝ բոլոր քաղաքական նախասիրություններից և փորձերից վեր, որևէ քաղաքական շահարկման չենթարկվող, երբ դրա շահարկումն առաջինը պետք է հարվածի հենց շահարկողներին:

Հուլիսյան լարված օրերին Արթուրն ապացուցեց, որ այսօրվա հերոսները ամբիոններից բաժակաճառեր հնչեցնողները չեն, պոռոտախոսները չեն և ոչ էլ հայրենասիրության մասին ամպագորգոռ հայտարարություններ անողները: Մերօրյա իրական հերոսները արթուրներն են՝ մարդիկ ովքեր խոնարհ ու առանց ավելորդ ցուցամոլության՝ ծառայում են սեփական ժողովրդին, ծառայում են գաղափարով և հանուն գաղափարի՝ անգամ իմանալով գինը, որը դրա դիմաց կարող են վճարել: Պետության հիմքում Արթուրի նմաններն են, և երբ նրանցից մեկը հեռանում է՝ թուլանում են պետության հիմքերը:

Հաց բերողի կերպարը սկիզբ է դրել մեր հասարակության զարթոնքին՝ հանրությունը կարծես արթնանում է անտարբերության այն թմբիրից, որի մեջ պարփակված էր այս տարիների ընթացքում: Մեր մեջ կրկին գերակա է դառնում մարդկային արժեքը և դա՝ ի շնորհիվ Արթուրի անձնազոհության: Նա ոչ սովորական առաքելություն ունեցավ․․․գնաց՝ խիղճը ու ավելի լավ Հայաստան ունենալու համար պայքարի դրոշը թողնելով բոլորիս․․․

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ


դիտվել է 3131 անգամ

Լրահոս
23 Սեպ
Թուրք գործիչները՝ ԱրցախումՀայ երիտասարդը Россия 1-ի ուղիղ եթերում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)Օռնելա Մուտին ու Դոն Պիպոն ինքնամոռաց պարում են (տեսանյութ)ԱՄՆ-ն չի հրաժարվում ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցությունից Սիրիայի ԱԳ նախարարը Նալբանդյանին է ներկայացրել ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարըԱդրբեջանական զինուժը կիրառել է նռնականետերԴոնեցկի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցելՀետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է ՀայաստանԹուրքիան պետք է 170.5 մլրդ դոլար արտաքին պարտք վճարիԿաշառք՝ Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունվելու համարՏուժածներն անտարբերության են մատնված․․․Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանըՍաակաշվիլին մեղավոր ճանաչվեց«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա. միջազգային փորձագիտական խումբԱրամ Սարգսյանը մեկնել է Էրբիլ«Եվա» ֆիլմը՝ Երևանի կինոթատրոններումԿարապետյանի շանսերը նվազեցին...Դադարեցվել է դատավորի լիազորություններըՇնորհավորական հեռագիր՝ Սերժ ՍարգսյանիցՀանդիպումը կայացավ5․7 մագնիտուդով երկրաշարժ` Քալիֆորնիայում Ղարաբաղյան հակամարտության կողմերը բավականին մոտ են պայմանավորվածություններին. ԿոսաչյովՀնդիկ դիզայներների գլուխգործոցըՇարունակում են ծաղրել Մելանյա ԹրամփինԻրանը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել (տեսանյութ)Վթար. Բախվել է չորս մեքենաՊետք է այդ գինու շիշը կոտրել հայ պատգամավորների գլխին. ադրբեջանցի պատգամավորԼոս Անջելեսում վթարի հետեւանքով երիտասարդ հայ սպա է զոհվելԲանտից անակնկալ վերադարձ. «Հետք» Պլանային ջրանջատում ԿենտրոնումՄիջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. Շահան ԳանտահարյանApple-ը 43 մլրդ դոլար կապիտալիզացիա է կորցրել մեկ շաբաթումԱՄՆ-ն օգնություն կխնդրի ՆԱՏՕ-իցԲարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը«Ժողովուրդ»․ Սահմանամերձ Արծվաբերդում տուլարեմիա հիվանդություն է բռնկվել. պատճառը ներմուծված սնո՞ւնդն է«Ժողովուրդ»․ Վարդան Այվազյանը հիասթափվել ու մեկուսացել է «Ժամանակ». Ինչու են նոր նախագծով նվազեցնում վարչապետի լիազորությունները«ՀԺ». Վարչապետի հանձնարարականի ոդիսականը «Ժողովուրդ». ԱՆ-ն տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակող նախագիծ է ներկայացրել«Ժողովուրդ». ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը վարչապետի սրտով չէ«Փաստ». Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից«Ժողովուրդ». Ուշագրավ մանրամասներ ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասինՄարտին Մկրտչյանը Հռիփսիմե Հակոբյանին թանկարժեք և շքեղ մեքենա է նվիրել (լուսանկարներ)56-ամյա Վարդուհի Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է շշով օղին ջարդել Աշոտյանի և Թանդիլյանի գլխինFerrari F12tdf մոդելի մեքենաների 799 օրինակներից մեկն ընթացքի ժամանակ բռնկվել և այրվել է (լուսանկար)Քիմ Քարդաշյանը՝ որդու և դստեր հետ (լուսանկարներ)Ավազակությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց (տեսանյութ)Զինվորը զգոն է նաև մետրոյում Սիրուշոն արձագանքել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստանալուն (լուսանկար)
Ամենադիտված
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Աննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներՀարսանիք՝ վարչապետ Կարապետյանի քավորությամբ. բացառիկ լուսանկարներ. 1in.amՄիհրան Հարությունյանը կնոջը գերշքեղ մեքենա է նվիրել (լուսանկար)
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՍրբիչով փաթաթված աղջիկների սեքսուալ լուսանկարներ
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը Սպանվածը Վահագն Աբգարյանի թիկնապահ Կակուլին է. մանրամասներԱննա Հարությունյանը` Միքայել Պողոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)Իսկանդերի միֆը ցրվեց. ո՞վ է վերահսկելու հայկական բանակըՁայնագրություն. ինչ հայհոյախառն արտահայտություններ է անում Պոնչոն՝ երեխաների հետ զրույցում. նրան դատի կտան