Միգուցե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չափից մե՞ծ ակումբ է Մոուրինյուի համար. Ռոյ Քին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը քննադատել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռոստով»-ի դեմ պատասխան խաղից հետո (1:0) պորտուգալացի մասնագետը նշել էր, որ իր թիմը հավանաբար հաջորդ խաղը կպարտվի հանդիպումների քանակի պատճառով:
«Նման անիմաստ բան երբեք չէի լսել: Այն, ինչ ասում էր Մոուրինյուն, հիմարություն է: Միգուցե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չափից մե՞ծ ակումբ է նրա համար: Նա չի՞ կարողանում կատարել պահանջները, շա՞տ են խաղերը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող էր «Ռոստով»-ին հաղթել պահեստային կազմով»,-Քինի խոսքը մեջբերում է The Telegraph-ը: