Արգավանդում Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին

2017-03-17 15:52:19

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 14։30-ի սահմաններում Արգավանդ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford մակնիշի 34 MZ 584 համարանիշի և Ferrari մակնիշի 08 FF 033 համարանիշի ավտոմեքենաները։

Բախումից հետո Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Վրաերթի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում ուղեկցել է Ferrari-ի վարորդը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասն՝ shamshyan.com-ում

Դիտվել է 1913 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը