Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

2017-03-17 19:19:53

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, նույն դեսպանատան Պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Բրյուս Մրֆիին և պաշտպանության ոլորտում համագործակցության պատասխանատու, մայոր Դոն Հարփերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանն ասաց. «ԱՄՆ դեսպանատունը հպարտ է նախարարության հետ ունեցած իր տևական սերտ համագործակցության համար, և մենք կշարունակենք հարկ եղած դեպքում պատրաստակամորեն աջակից լինել նախարարությանը: Այս տարի մենք տոնում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը, և նախարարության ու դեսպանության միջև նման արդյունավետ ու հաջող գործընկերությունների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք այսքան շատ ձեռքբերումներ ունենալ»:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ամերիկյան համագործակցության խորացումն արտակարգ իրավիճակների, բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտներում, ինչպես նաև՝ համատեղ վարժանքների միջոցով տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ գործընկերության շրջանակներում: Քննարկվեց նաև վերապատրաստման և ուսուցման միջոցով ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունը վտանգավոր նյութերի հետ աշխատանքում, հրդեհների դեմ պայքարի, փրկարարական աշխատանքների իրականացման և բուժպատրաստության բնագավառում: Յուրաքանչյուր դասընթաց ամփոփվելու է ավարտական վարժանքով:

Դիտվել է 281 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը