«Փաստ». Վարդավանքում կրկին մեկ թեկնածու մնաց

2017-03-18 07:33:32

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սյունիքի մարզի Վարդավանք համայնքում մարտի 26–ին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ տեղի կունենան։ Վարդավանքի բնակիչները կրկին գյուղապետ պիտի ընտրեն։
Նշենք, որ փետրվարի 12–ին այստեղ նույնպես արտահերթ ընտրություններ էին նշանակված՝ նախորդ տարի նախկին գյուղապետի մահվան հետ կապված։ Փետրվարին կայացած ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն՝ դաշնակցական Համլետ Թորոսյանը, չէր ընտրվել՝ 49 ընտրողից 35–ը դեմ էին քվեարկել նրան։
Սրան հաջորդեց կրկին արտահերթ ընտրությունների նշանակումը, որից հետո ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ երկու թեկնածու էր առաջադրվել։ Նրանցից մեկը ՀՀԿ–ի կողմից առաջադրված Կարինե Մարգարյանն է, մյուսը՝ անկուսակցական, ինքնառաջադրված Վալերի Ղազարյանը, ով, սակայն, մինչ գրանցվելը ինքնաբացարկ է ներկայացրել։
Այս պահին կրկին նախորդ իրավիճակի պես է՝ միայն մեկ թեկնածու կա և պարզ չէ, թե այս թեկնածուի օգտին այս անգամ համագյուղացիները ավելի շատ կողմ կամ դեմ կքվեարկեն։ Թերևս, մեկ թեկնածուի գոյությունն այս համայնքում վերջինիս ընտրվելու 100%–անոց շանս չի ապահովում»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 906 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը