«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բարդ մրցակից է.«Անդերլեխտ»-ի նախագահ

2017-03-18 13:55:08

«Անդերլեխտ»-ի նախագահ Ռոժե Վան Դեն Ստոկը անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը, որի արդյունքում իր թիմի մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է:

«Բարդ վիճակահանություն էր: Բայց մենք երբեք չէինք մտածում, որ կկարողանանք նախորդ փուլում անցնել «Զենիթ»-ին` չեմպիոնների լիգայի մակարդակի թիմին»,- Ստոկի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Քառորդ եզրափակչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 13-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին:

Եզրափակիչ դիմակայությունը տեղի կունենա Ստոկհոլմում՝ մայիսի 24-ին:

Դիտվել է 643 անգամ:

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը