Փարիզի Օրլի օդանավակայանում ձերբակալվել է զինծառայողների վրա հարձակում գործած երկրորդ կասկածյալը

2017-03-18 14:20:34

Զանգվածային լրատվության միջոցները հաղորդում են, որ Փարիզի Օրլի օդանավակայանում ձերբակալվել է զինծառայողների վրա հարձակում գործած երկրորդ կասկածյալը: «Ռիա.ռու» գործակալությունը հայտնում է, որ ենթադրվող կասկածյալը օդային հաղորդակցության աշխատակից է:

Ավելի վաղ օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն: Այլ տուժածներ չեն եղել:

Ուղեւորները նշել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից:

Դիտվել է 332 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը