Ձերբակալվել է Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը
WorldՖրանսիայի ոստիկանության ծառայողները ձերբակալել են Փարիզի օդանավակայանում զինծառայողի վրա հարձակված տղամարդու հորն ու եղբորը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, Le Figaro պարբերականի տվյալներով, վերջիններս ձերբակալվել են անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ հետաքննության նպատակով:
Քննիչների տվյալներով' տղամարդը նախ վաղ առավոտյան մեքենա է գողացել, ապա վիրավորել ոստիկանին, ով կանգնեցրել էր մեքենան' փաստաթղթերը ստուգելու նպատակով: Դրանից հետո հանցագործը մտել էր «Օրլի» օդանավակայան եւ որոշ ժամանակ հետեւելով տեղի անվտանգության աշխատակիցներին, հարձակվել էր կին զինծառայողի վրա' փորձելով վերջինիցս խլել զենքը: Կին զինծառայողին ուղեկցող գործընկերն էլ հենց կրակել են հանցագործի վրա: