Ինչպես Եղվարդի քահանան փախավ եկեղեցուց՝ լսելով «Հաց բերողի» անունը (տեսանյութ)

2017-03-18 21:27:00

Այսօր Եղվարդ քաղաքի մի խումբ քաղաքացիներ որոշեցին տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված մոմավառություն կազմակերպել: Արարողությունը գլխավորելու համար նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, նշված եկեղեցու քահանա Տեր Հովնանը խախտեց:

Միջոցառումից առաջ անպատասխան թողնելով Armlur.am-ի ճշտող հարցը, թե ինչու է դժկամությամբ գլխավորում Հաց բերողի հիշատակի արարողությունը՝ Տեր Հովնանը բարկացավ և վերադարձավ եկեղեցու բակում գտնվող տնակ:

Եղվարդի բնակիչների նախաձեռնությանը ներկա էր նաև «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանը, ով իր տեսակետը ներկայացրեց Եղվարդում տեղի ունեցածի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Արևիկ Արզոյան

Դիտվել է 8683 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը