Պրեմիերա. Արծվիկը ներկայացրեց «Fly with me» եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը
Society«Եվրատեսիլ-2017»-ի հայ դեսպան Արծվիկը, վերջապես, երկրպագուների դատին հանձնեց «Fly with me» («Թռչիր ինձ հետ») եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը:
Այս տարվա հայաստանյան երգի խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են, իսկ երաժշտությունը հեղինակել են Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյանները:
«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին' Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: