Հարգելի՛ պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք` Ձեզ օգնելու, որպեսզի դուք հաղթեք. Յան Զահրադիլ (տեսանյութ)

2017-03-19 16:08:31

Առաջիկա ընտրությանը «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ:

Դաշինքին սատարելու համար Հայաստան են եկել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը:

«Մենք հպարտ ենք, որ Ձեր պես ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի՛ պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք Ձեզ օգնելու, որպեսզի դուք հաղթեք, այստեղ ենք, որպեսզի մեր օժանդակությունն ու բարեկամությունը ցույց տանք», - իր ելույթում ասում է Յան Զահրադիլը:

Դիտվել է 2023 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը