Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փորձագետները Թեհրանում կքննարկեն Սիրիայի հարցը
ԱշխարհՍիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Սիրիայում խաղաղ կարգավորման կարգավորման բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը։
«Թեհրանում հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը ապրիլի 18-19-ի խորհրդակցություններում։ Դրանք կանցկացվեն երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմական փորձագետների մակարդակով, առանց ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Խորհրդակցությունների ժամանակ ծրագրվում է մայիսի 3-4-ի Աստանայի հանդիպման համար ստորագրման պատրաստել անվտանգության հարցերով մի շարք փաստաթղթեր։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերն են Հաշտության հասած շրջանի կանոնադրությունը, ահաբեկիչների և ընդդիմության տարանջատման քարտեզը և հրադադարի դիտարկման գծով միասնական մշտադիտարկման խմբի մեխանիզմի կիրարկումը։