Բուֆոնի նոր ռեկորդը

2017-03-20 18:43:38

Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Սամպդորիա»-ի դեմ հանդիպմանը (1:0) ռեկորդ է սահմանել` Իտալիայի առաջնությունում ակումբի կազմում անցկացրած րոպեների քանակով: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը:

Հանդիպման 65-րդ րոպեին 39-ամյա դարպասապահ «Յուվենտուս»-ում անցկացրած րոպեների քանակը հասցրել է 39 681 և մեկ րոպեով գերազանցել նախկին ռեկորդակիր Ջամպյերո Բոնիպերտիին, ով թուրինյան թիմի կազմում հանդես է եկել 1946-1961թթ-ին:

Իսկ հանդիպման ավարտին Բուֆոնը հատել է 39 704 րոպեի սահմանագիծը:

Նշենք, որ դարպասապահը «Յուվենտուս»-ում հանդես է գալիս 2001թ-ից:

Դիտվել է 429 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը