Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին

2017-03-20 12:48:49

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Մարիտիմու»-ի հաղթական խաղին:

Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում «Մարիտիմու»-ն հյուրընկալել է «Արոկա»-ին և առավելության հասել 3:1 հաշվով:

Ղազարյանը փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Մարիտիմու»-ն 40 միավորով 6-րդ հորիզոնականում է:

Դիտվել է 277 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը