Ավելի լավ է հաղթենք Եվրոպայի լիգայում, քան ԱՊԼ-ում 4-րդ տեղը գրավենք. Մոուրինյու

2017-03-20 11:53:37

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնությանը և Եվրոպայի լիգային և նշել, որ նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը՝ Պրեմիեր լիգայում:

«Ավելի լավ է հաղթենք Եվրոպայի լիգայում, քանի որ այն հնարավորություն կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին: Հնարավոր է, որ չհաղթենք Եվրոպայի լիգայում, այդ դեպքում հարկավոր է Պրեմիեր լիգայում 4-րդ տեղով ավարտել պայքարը:

«Միդլսբրո»-ի» նկատմամբ հաղթանակը կարևոր էր, այն թույլ տվեց մեզ շարունակել պայքարը 4-րդ տեղի համար»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերցիները Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում տոնած հաղթանակից հետո 52 միավորով 5-րդ հորիզոնականում են:

Դիտվել է 749 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը