Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ազատվեց պաշտոնից

2017-03-20 12:10:15

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր՝ Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին' իր դիմումի համաձայն։

Հիշեցնենք՝ Արթուր Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս հեռանալ քաղաքականությունից: Նա իր այս որոշումը բացատրել է ընտանիքին և բարեգործական ծրագրերին ավելի շատ ժամանակ հատկացնելու ցանկությամբ: Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համաձայն՝ կառավարման նոր կարգով վարչապետի, հետևապես՝ նաեւ փոխվարչապետի պաշտոններ չեն նախատեսվում:

 

Դիտվել է 2330 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը