Հոկտեմբեր, պիոներ, վզկապներ. վերականգնե՛լ նոր ձևերով

2017-03-20 12:36:19

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տաճատ Սարգսյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ շեշտելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է, որ 114-ամյա կուսակցության գործունեության մասին նման օպերատիվ տեղեկտվություն է հրամցվում հանրությանը: Բանախոսը հավաքվածների համար նախ պաթոսով պատմական ակնարկ արեց՝ հիշեցնելով այդ կուսակցության երբեմնի ձեռքբերումներն ու հաջողությունները: Գալով ներկա օրերին՝ ՀԿԿ թեկնածուն հայտնեց. եթե Ազգային ժողովում չլինի «Կոմունիստական» կուսակցություն, այդ Ազգային ժողովը կաղալու է հաստատ: 

«Անվճար կրթություն ու բժշկություն, արտագաղթի բացառում. սրանք են այն ձեռքբերումները, որոնք ունենալու են ՀՀ քաղաքացիները՝ կոմունիստների շնորհիվ»,-նշեց Տաճատ Սարգսյանը՝ նորից հիշելով սովետական անցյալն ու առանձնացնելով, որ իրենց գաղափարախոսությունը դարի գաղափարախոսություն է և մինչ օրս որևէ կուսակության գաղափարախոսություն չունի այն արժեքը, որ արժանի լինի դրվել ՀԿԿ գաղափարախոսության կողքին:

«Օբյեկտիվ լինելու դեպքում՝ առաջին ընդդիմադիր ուժը հենց մենք ենք, որ պետք է հայտնվենք ԱԺ-ում»,-հայտարարեց ՀԿԿ թեկնածուն:

 Հարցին՝ արդյոք խորհրադարան անցնելու դեպքում վերականգնելո՞ւ են ՀԿԿ-ի հետ ասոցացվող տոն օրերը, խորհրդանշական վզկապները, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Հոկտեմբեր, պիոներ, վզկապներ և մյուս ատրիբուտները շատ կարևոր են և վերականգնելու ենք նոր ձևերով»

Աղավնի Սուքիասյան

 

 

 

 

 

Դիտվել է 551 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը