Լրագրողը քնել է Լուիս Էնրիկեի ասուլիսին (տեսանյութ)

2017-03-20 14:03:32

Կատալոնյան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնությունում «Վալենսիա»-ի նկատմամբ հաղթանակից հետո (4:2) մամուլի ասուլիս է տվել:

Մարզչի ասուլիսին լրագրողներից մեկը քնել է:

«Ինձ հետ նման բան երբեք չէր եղել: Մարդը քնել է մամուլի ասուլիսին (մատնացույց է անում լրագրողին): Առաջին անգամ եմ նման բան տեսնում: Հավանաբար, ես շատ ձանձրալի եմ (ծիծաղում է):

Բարի լույս, ինչպե՞ս են գործերը (դիմում է լրագրողին)»,-Էնրիկեի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Տեսանյութը` այստեղ:

Դիտվել է 381 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը