00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա ՀակոբյանըՀետվարդավառյան ԹռչկանըՀակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասինԱրցախի նախագահն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս ՍարգսյանինՄայքլ Ֆելփսն՝ ընդդեմ շնաձկան. մարզիկը պարտվել է (տեսանյութ)Կոալիցիայի օդուժը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զորի նահանգինԻնչ փուլում է ձերբակալված պաշտոնյայի գործը Շվեյցարիայում անհայտ անձը բենզասղոցով վիրավորել է հինգ մարդու Հանրապետությունում ավելացել են գազի պայթյունի դեպքերըՀայ բարերարի հարցը կարող է լուծվել միայն նախագահների մակարդակով. Նիկոլայ Բաղդասարյան

ՕՐՕ-ն գնում է վա-բանկ...


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հանդես է եկել խորհրդարանի ընտրության մասնակից ուժերին ուղղված առաջարկով՝ ԱԺ ընտրվելուց հետո ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն կառավարություն և ստորագրել դրա վերաբերյալ նախընտրական հուշագիր, իհարկե, բացառելով ՀՀԿ մասնակցությունը: Նման հայտարարությամբ հանդես գալը, այն էլ նախընտրական այս փուլում, բնականաբար ունի իր շարժառիթները:.

Առաջինը՝ ուշագրավ է այս հայտարարության համար ընտրված պահը: «Հաց Բերող»-ի մահը մեր հասարակության ներսում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել, առավել ևս, որ ՕՐՕ դաշինքի հայտարարության մեջ տեղ ունի հենց այդ հանգամանքը և դրանով իսկ «հասարակության համբերության բաժակի լցված լինելու» արձանագրումը: Դրան գումարվում է նաև նախընտրական լարվածությունը, որը առանց այդ էլ առկա էր օդում և արտահայտվում էր լոկալ բախումներով: Եղավ Ջրառատի հայտնի դեպքը, դրանից հետո բանտում գտնվող «Սասնա ծռեր»-ը իրենց աջակցությունը հայտնեցին ՕՐՕ-ին : Ընդամենը մի քանի օր առաջ ՕՐՕ-ի հոգաբարձու Սամվել Բաբայանի բոլորին սպառնում էր հետընտրական սրացումներով ու զինված բախումներով:

Արդեն իսկ որոշ աղբյուրներ ակնարկում են այն մասին, թե այդ բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից՝ որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու և վիճակը իր օգտին փոխելու համար։ Վ. Օսկանյանն ինքը «Սասնա ծռեր»-ի գործողությունների վերաբերյալ տարածած իր հայտարարության մեջ շեշտել էր, թե «Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով»:

Հավանաբար, այդ «նոր փուլը» հիմա ՕՐՕ-ն է շարունակում, ինչն այսօր դրսևորվում է ընտրություններին մասնակցելով և Ջրառատում տեղի ունեցած բախման դեպքերով: Այս ֆոնին դաշինքի շուրջ կարծես թե ռադիկալիզմի հսկայական շղարշ էր ձևավորվել, որը անկասկած անհրաժեշտ էր ցրել, հետևաբար՝ ՕՐՕ-ի այս հայտարարությունը միտված էր գործընթացները կառուցողական հուն տեղափոխելու իմիտացիա ստեղծելուն: Մինչդեռ կասկած անգամ չկա, որ ՕՐՕ-ն երկրում ծավալվող ցանկացած գործընթաց օգտագործելու է իշխանափոխության համար: Քննարկման առարկա հարց է նաև՝ դաշինքը պատրաստվո՞ւմ էր անել առաջարկությունը կամ կոչը՝ անկախ «Հաց բերող»-ի մահվան հանգամանքից, թե՞ հենց այդ հանգամանքն է դարձել հիմնական մոտիվը կամ խթանը:

Մյուս կողմից բավական ուշագրավ է այն փաստը, որ Ազգային համաձայնության կառավարություն կազմելու առաջարկը վերաբերվում է բոլոր ուժերին, բացառությամբ՝ ՀՀԿ-ի: Այս պարագայում  ՕՐՕ-ն փորձում է ընդգծել իր ընդդիմադիր լինելը և ստանձնել ընդդիմության միավորման դրոշակակրի դերը, ինչը, թերևս, դժվար իրականություն դառնա, հաշվի առնելով դաշինքի մարզային հանդիպումներին հավաքված մարդկանց սակավաթվությունը և Գելլափի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ՕՐՕ-ն հավաքելու է ընդհամենը ձայների 1,7 տոկոսը:

Դաշինքի վարած քաղաքականությունը և ընտրած նախընտրական մարտավարությունը այս փուլում թույլ է տալիս ենթադրել, որ ՕՐՕ-ի համար բուն նպատակը ոչ թե ընտրական գործընթացն է և արդյունքը, այլ ընտրական գործընթացը ընդամենը հետընտրական զարգացումների առիթ դարձնելը: Այս տեսանկյունից հետո ապրիլի 3-ը և հաջորդող ամիսները նույնպես կարող են հարուստ լինել իրադարձություններով: Մասնավորապես, ընտրություններից հետո ՕՐՕ-ն ջանալու է իր շուրջը հավաքել ընտրությունների արդյունքներից դժգոհ և իրենց «քցված» զգացող ուժերին, ինչի արդյունքում, հետընտրական պայքարը կարող է կրկին ռադիկալ երանգավորում ստանալ: Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը և այն տրամաբանությունը, որով այսօր ընթանում են նախընտրական գործընթացները՝ վերը նշված շղթայական գործողությունները բնավ պետք չէ բացառել…


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

դիտվել է 4718 անգամ

Լրահոս
25 Հուլ
Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկումՕլիմպիական փառատոն. թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ Վահան Բիչախչյանը նոր ակումբ ունի«Ծիրանի ծառ» -ը՝ Արամ MP3-ի մեկնաբանությամբ. Պրեմիերա Մադոննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել իր և Սոս Ջանիբեկյանի համատեղ հանգստիցՄասիս-Նուբարաշեն ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է ՀՀ-ն պետք է չեղյալ հայտարարի Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը. «Ժառանգություն» Երեք օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ըՄահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը55 հազար վրացի է օգտվել ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմից, նրանցից 3 հազարը ետ չեն վերադարձել Հետվարդավառյան ԹռչկանըԹուրք երգիչները կատարում են Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի երգը՝ փորձելով մրցել նրանց հետՔիմ Քարդաշյանը և այլ աստղեր՝ Balmain-ի երեկույթին (լուսանկարներ) «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը» կսկսի գործել աշնանըՏեսանյութ. «Հայք» խմբի Հրանտը «Դլե յաման» է երգում Հայկական հսկաների սննկացման մեխանիկանԱՄՆ-ում սատկել է այն կատուն, որը 20 տարի «քաղաքագլուխ» է եղել Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասինՎարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքըՀայկական պատվիրակությունն իր ֆունկցիան չի կատարում. հերթական խայտառակությունը ՄինսկումԲոլիվուդը Հայաստանում ֆիլմ է նկարահանում. էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններԱրցախի նախագահն ընդունել է Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս ՍարգսյանինՄայքլ Ֆելփսն՝ ընդդեմ շնաձկան. մարզիկը պարտվել է (տեսանյութ)Կոալիցիայի օդուժը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զորի նահանգինԻնչ փուլում է ձերբակալված պաշտոնյայի գործը Շվեյցարիայում անհայտ անձը բենզասղոցով վիրավորել է հինգ մարդու Հանրապետությունում ավելացել են գազի պայթյունի դեպքերըՀայ բարերարի հարցը կարող է լուծվել միայն նախագահների մակարդակով. Նիկոլայ ԲաղդասարյանԹող Թաթոյանը գնա, 24 ժամ նստի Գևորգ Սաֆարյանի խցում. Վարդգես ԳասպարիՀարլեմ Դեզիրը հորդորել է Թուրքիային դադարեցնել լրագրողների հետապնդումըԼեհաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի Գերագույն դատարանի մասին օրինագծերի վրա «Փյունիկ»-ը սկսել է երկրորդ հավաքըԲացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունըՀայաստանում Լեհաստանի դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով«Շատ խելոք, լավ բնավորության տեր տղա էր». ի՞նչը կարող էր լինել զինծառայողի ինքնասպանության պատճառը «Ռեալ»-ի ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնումForbes Woman-ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասինՋրասուզակներին հաջողվել է ջրից դուրս բերել Կառնուտի ջրամբարում ջրահեղձ եղած քաղաքացու դինՊետք է ուժեղ լինել և ջանասիրաբար աշխատել. մեկ ակնթարթում ամեն ինչ կարող է փոխվել. ՄխիթարյանՀրեական դաս՝ Սփյուռքի նախարարության համար911 ծառայության զավեշտալի զանգերը. տանիքում պարելուց մինչև սիրեկանների հայտնաբերումՆեյմարը մնում է. Պիկեի գրառումը (լուսանկար)Տեղի ունեցավ Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը (լուսանկարներ) Ղրղզստանին հրթիռային հարվածներով են սպառնացել ԱՄՆ-ի ավիաբազայի պատճառով. ԱթամբաեւՏղաները հիանալի խաղացին. Զիդանը «Յունայթեդ»-ի դեմ հանդիպման մասինԹուրքիայում հարձակվել են զինվորականների վրա. կա զոհ և վիրավորներ Զեյթունի շուկան քանդում են, փոխարենը կկառուցեն հերթական էլիտար շենքըՄեկնարկել է Եվրոպական օլիմպիական փառատոնըԱդրբեջանում կինն սպանել է ամուսնուն և 4 տարի շարունակ թաքցրել դինՀիասթափվեցինք, որ երկրորդ խաղակեսում դիմակայում էինք «Ռեալ»-ի երկրորդ կազմի դեմ. Մոուրինյու
Ամենադիտված