Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը գլխավորել է Լեոնիդ Միխելսոնը

2017-03-20 21:31:03

Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել է 46-րդ տեղը:

Ռուս միլիարդատերերի վարկանիշի երկրորդ տեղում (համաշխարհային վարկանիշի 51-րդ տեղում) «Սեւերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսսկայա ստալ» կոնսորցիումի» նախագահ, դիտորդական խմբի անդամ, Պողպատի արտադրության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Nord Gold N.V.-ի ոչ գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովն է՝ 17,5 մլրդ դոլար կարողությամբ (+ 6,6 մլրդ դոլար): Երրորդ տեղը (57-րդ) զբաղեցրել է «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունը հանդեսը գնահատե լ է 16,1 մլրդ դոլար (+ 6,8 մլրդ դոլար):

Ամենահարուստ ռուսաստանցիների թվում են նաեւ Գենադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը, Վագիթ Ալեքպերովը, Միխայիլ Ֆրիդմանը, Վլադիմիր Պոտանինը, Անդրեյ Մելնիչենկոն, Վիկտոր Վեկսելբերգը, Ռոման Տրոցենկոն, Սերգեյ Գորդեեւը եւ Ալեքսանդր Կլյաչինը:
Համաշխարհային վարկանիշի առաջին տեղը չորրորդ տարին անընդմեջ բաժին է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Նրա կարողությունը 75 մլրդ դոլարից հասել է 86 մլրդ դոլարի: Berkshire Hathaway-ի ղեկավար ՈՒորեն Բաֆեթի կարողությունն ավելացել է 14,8 մլրդ դոլարով, ինչը նրան ապահովել է երկրորդ հորիզոնականը: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հինգերորդ տեղից տեղափոխվել Է երրորդ տեղ: Նրա կարողությունը գնահատված է 72,8 մլն դոլար:

Ինչպես ճշտում է հանդեսը, 2016 թվականին աշխարհում միլիարդատերերի թվաքանակն առաջին անգամ գերազանցել է 2 հազարը: Ավելի քան 1 միլիարդ դոլար կարողություն ունեցողների թիվը ավելացել է 11 տոկոսով՝ 1810-ից մինչեւ 2043: Մոլորակի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունն աճել է 18 տոկոսով՝ մինչեւ 7,67 տրլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դիտվել է 763 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը