Հրշեջները մարել են Աշտարակի խճուղում բռնկված ավտոմեքենայի հրդեհը

2017-03-20 19:06:05

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 20-ին, ժամը 15:30-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում այրվում է «Iran Khodro Samand» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվել է «Iran Khodro Samand» մակնիշի 13 OO 361 պետհամարանիշով ավտոմեքենայի ( վարորդ՝ Ս. Ս.-ին) շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել ՝ 15:51-ին:

Դիտվել է 181 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը