Ցուցարարները նստել են Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում․ ոստիկանները նրանց հեռացրին ճանապարհի երթևեկելի հատվածից (լուսանկարներ)

2017-03-20 19:20:32

«Հաց բերողի» հիշատակին իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին նստել են Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում։

Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրահանգեց ուժեր մոտեցնել՝ ցուցարարներին ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելու համար։ Ոստիկանության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ կարմիր բերետավորները, նրանց հեռացրին ճանապարհի երթևեկելի մասից։ 

Նշենք, որ ցուցարարները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com

Քրիստինա Աղալարյան

Դիտվել է 1508 անգամ:

Լրահոս
27 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը