Հրդեհ Դվին գյուղի նորակառույց եկեղեցու մոտակայքում

2017-03-20 20:24:22

Մարտի 20-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դվին գյուղի նորակառույց եկեղեցու մոտակայքում գտնվող տներից մեկին կից անասնագոմում:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին մարվել՝ 17:40-ին:

Այրվել է Դվին գյուղի Քոչարի փողոցի Պ. Ս.-ին պատկանող տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը (մոտ 40 քմ):

Դիտվել է 166 անգամ:

Լրահոս
29 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը