Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Ղազախստանի դեմ խաղին
СпортՄարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: Kայացած վերականգնողական թեթև մարզմանը մասնակցում էին 16 ֆուտբոլիստներ: Մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանն ու Արթուր Սարկիսովը, հավաքականին միացել են երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելլին թիմին կմիանան մարտի 21-ին, իսկ Արտյոմ Սիմոնյանը՝ մարտի 22-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: