Հակոբ Հակոբյան. «Հնարավոր է մրցակիցներս են տարածում, որ դուրս եմ գալու ընտրապայքարից, բայց տենց բան չկա». «Փաստ»

2017-03-21 09:16:02

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ով 2008 թ.–ի մարտի 1–ին ընդդիմության կողմն անցավ՝ դառնալով քաղբանտարկյալ, ՀԱԿ–ՀԺԿ դաշինքից առաջադրվել է Շենգավիթ–Մալաթիա ընտրատարածքում: Այստեղ ռեյտինգային ցուցակով է առաջադրվել նաև նրա սանիկը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում հետ Հակոբ Հակոբյանը ժամանակին շատ մոտ էր: Վերջին շրջանում համայնքում տեղեկություններ են շրջանառվում, որ Հակոբ Հակոբյանը հանելու է թեկնածությունը: Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը Հակոբ Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, տեղեկություն է շրջանառվում, որ Դուք հանելու եք Ձեր թեկնածությունը:

– Չգիտեմ որտեղից ա էդ ինֆորմացիան, որ իբր Հակոբը պատահական ա դրել կամ դնելու ա, հանի, չգիտեմ ովքեր են էդ տարածում, բայց տենց բան չկա: Ուղղակի տարածում են մարդիկ, չգիտեմ՝ ովքեր են տարածողները:

– Հնարավո՞ր է Ձեր մրցակիցներն են տարածում, որ դուրս եք գալու ընտրապայքարից: – Շատ հնարավոր է, հաստատ չգիտեմ՝ որտեղից ա էդ ինֆորմացիան, որովհետև շատ մարդ ա ինձ հարցնում»:

 Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Դիտվել է 1602 անգամ:

Լրահոս
23 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը