Վրաստանում փոթորիկը տասնյակ տների տանիքներ է պոկել
ՎրաստանՔամու պոռթկումները, որոնք վերաճում են փոթորկի, արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Վրաստանում:
Հանրապետության օդերեւութաբանների տեղեկատվության համաձայն, երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շրջանում քամու պոռթկումները հասել են վայրկյանում 32 մետրի, ինչը որակավորվում է որպես փոթորիկ: Դրա պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի ավիաչվերթեր:
Թբիլիսիում եւ Ռուսթավում քամին մի քանի տասնյակ տների տանիքներ է պոկել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ:
ՆԳ նախարարությունում լրագրողներին հայտնել են, որ միայն Թբիլիսիում անցած օրվա ընթացքում Փրկարար ծառայությունում գրանցվել է բնակիչների շուրջ 500 կանչ, հիմնականում տանիքների վնասվելու պատճառով:
ՆԳՆ-ում նշում են, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:
Օդեւեւութաբանները քամու թուլացում են խոստանում միայն մարտի 21-ի երեկոյան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: