«Հաց բերողի» հիշատակին նվիրված լուռ երթը մեկնարկեց (լուսանկարներ)
ՀասարակությունԱզատության հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներն այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից մոմերով և ծաղիկներով լուռ երթ են իրականացնում դեպի «Սան Լազար» սգո սրահ, որից հետո կմասնակցեն Արթուր Սարգսյանի հոգեհանգստյան արարողությանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպիչ Շահեն Հարությունյանն ասաց' իրենց պահանջը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականն է: