«Ազարտնի խաղերի մեջ էի». Բացահայտում՝ 2 տարի անց. 600.000-անոց ոսկյա վզնոցի կողոպուտի հետքերով (տեսանյութ)
ՀասարակությունԵրեւանի Ահարոնյան փողոցի 8-րդ շենքի մոտ 2015 թվականի դեկտեմբերի 19-ին 2 հոգի հարձակվել են մի տղայի վրա, հարվածել նրա ոտքերին, ծնոտին, հափշտակել 600.000 դրամ արժողությամբ ոսկյա վզնոցն ու փախել:
Դեպքից միայն 2 տարի անց կասկածյալը հայտնաբերվեց: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին բերման ենթարկվեց Մեծ Պառնի գյուղի բնակիչ, 24-ամյա Մարզպետ Դ.-ն:
«Ազարտնի խաղերի մեջ էի էլի, ոչ մի բան չէր ստացվում մոտս»,-ասել է Դալլաքյանը:
Կողոպուտը կատարած մյուս անձը դեռ մնում է անհայտ, կատարվում է քննություն: