«Հրապարակ». Կոնկուրենտ ֆիրմային ցույց տալու բան ունեն
Հայկական Մամուլ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր քարոզչական այցով կլինի Արարատի մարզում: ՀՀԿ-ն ու կառավարական թիմը «հատուկ» են պատրաստվում այդ այցին, որպեսզի «կոնկուրենտ ֆիրմային» ցույց տան իրենց հզորությունը: Ոչ ստանդարտ քարոզարշավ վարող Կարեն Կարապետյանն առավել ինքնատիպ է գտնվելու: Այցն սկսվելու է վաղ առավոտյան' «Մասիս տաբակից», կանգնելու են Վեդիում, Ավշարի գինու կոմբինատում' Գրիգորյանների մոտ։ Ժողովրդի հետ մեծ հանդիպումը կկայանա Արարատի մշակույթի տանը: Կավարտեն «Սպայկայի» ջերմոցներում: Իսկ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանը մասնակցի այդ հանդիպումներին, նա սիրում է անակնկալներ մատուցել՝ սադրեցինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չեմ կարծում, սակայն նաեւ որեւէ արտառոց բան չեմ տեսնում»: 2 օր հետո էլ Արարատում կլինի ԲՀԿ-ն' Ծառուկյանի գլխավորությամբ։ Մարտի 26-ին էլ ՀՀԿ-ն կեզրափակի մարզային այցերը Գյումրի այցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: