Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին 

Սպառազինության տեսանկյունից պետք չէ մրցել Ադրբեջանի հետ. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Քաղաքական

Ռուսաստանի դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց դեսպանատան աշխատանքների, հայ-ռուսական հարաբերությունների,  ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների ունեցած խնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլնի մասին: Դեսպանի խոսքով՝ հենց առաջին օրվանից բավական ակտիվ աշխատանքների մեջ է եղել, քանի որ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք միջոցառումներ համընկել են. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները և այլն: Ակտիվ աշխատանքներ են իրականացվում»: 

Տողանյանը շեշտեց, որ դեսպանատունը լրատվամիջոցների համար բաց է աշխատելու, հատկապես ռուսաստանյան լրատվամիջոցների, հաշվի առնելով նախորդ դեսպանի օրոք ՀՀ դեսպանության բավական փակ կառույց լինելը: Նոր դեսպանը, սակայն, հրաժարվեց գնահատական տալ նախորդի աշխատանքին՝ համարելով դա էթիկապես սխալ: «Մենք փակ բաժնետիրական ընկերություն չենք, մենք բաց ենք աշխատելու: Մտադիր ենք ակտիվ աշխատանքներ իրականացնել սոցցանցերում և համագործակցել բլոգերների հետ»,- ասաց նա: 

ՀՀ-ում կոնկրետ ներդրումային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցին դեսպանն ասաց՝ Ռուսաստանի գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների հետ քննարկումներ են իրականացնում բիզնես ծրագրերի ստեղծման վերաբերյալ, կոնկրետ քայլեր՝ 2017-ին կլինեն: «Ներդրումային ծրագրերի իրականացումը մեր առաջնային խնդիրներից մեկն է: Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ստեղծվել է ներդրումային ֆոնդ, որը կարող է իրականացնել բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր Հայաստանում»,- շեշտեց դեսպանը, հավելելով, որ այս պահին չի պալանավորվում ՌԴ այլ քաղաքներում ՀՀ հյուպատոսություն բացել: 

Անդրադառնալով արցախյան հակամարտության թեմային՝ դեսպանը նշեց՝ սպառազինության տեսանկյունից չպետք է մրցել Ադրբեջանի հետ. «Պարզապես կան առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ հայկական կողմը պետք է շարունակի աշխատել»:

Դեսպանի վստահեցմամբ՝ իրենց խնդիրը Հայաստանի շահերի լոբբինգով զբաղվելն է, ոչ թե ադրբեջանական լոբբինգի դեմ պայքարելը. «Հողմաղացների դեմ պայքարելը, կարծում եմ, իմ գործը չէ: Մեր գործը Հայաստանի շահերի լոբբինգով զբաղվելն է: Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը մտադիր չէ «ուժերը չափել» ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք գլադիատորական մարտեր չեն վարում որևէ բան համեմատության մեջ դնելու համար։ Մենք անելու ենք այն, ինչ արել ենք և առաջ ենք տանելու Հայաստանի շահերը»: 

Հայաստան-ԵՄ հարաբերությունների և «կամ-կամ» քաղաքականության վերաբերյալ դեսպանն ասաց՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները համահունչ են ու զարգանում են: «Ինչպես գիտեք՝ Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը, ինչն էլ նշանակում է, որ էլ ավելի է զարգանում երկկողմ հարաբերությունները: Կամ-կամի քաղաքականություն չկա»,- ընդգծեց Տողանյանը: 

Ինչ վերաբերում է ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, առավելապես՝ փաստաթղթերի հետ կապված դժվարություններին, հյուպատոսական ծառայություններն առավել հասանելի դարձնելուն, Տողանյանն ասաց՝ խնդիրներ շատ կան, իրենք ցանկացած ահազանգի դեպքում արագ արձագանքում են: «Եթե բաներ կան, որ մենք չենք նկատում, խնդրում ենք՝ զանգահարեք մեզ, մեր մամուլի ծառայությունն աշխատում է, գրեք մեր ֆեյսբուքյան էջին և մենք արագ կարձագանքենք ցանկացած խնդրի: Այս առումով մեծ աշխատանք է տարվում»,- ամփոփեց իր խոսքը ՌԴ-ում ՀՀ դեսպանը: 

Տեսանյութը՝ ԼՈւՐԵՐ.com-ի.

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Ամենադիտված