Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում 

Օլեգ Եսայանին մաղարիչ են արել...

Վերլուծական


Դիվանագիտության նկատմամբ մեզանում ձևավորված ոչ լուրջ վերաբերմունքի մասին հայտնի է ցանկացածին, ով գոնե մի փոքր հետաքրքրվում է քաղաքականությամբ, բայց հատկապես մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ: Շատերը կհամաձայնեն այն մտքին, որ Հայաստանում դիվանագետի պաշտոնն ավելի շատ դիտարկվում է՝ մի զբաղմունք, որին հաճախ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Մասնավորապես՝ լրջագույն հարցականներ է առաջ բերում տարիներ ի վեր դիվանագիտական համակարգում վարվող այն կադրային քաղաքականությունը, որը չբնորոշել այլ կերպ, քան մի փոքր անլուրջ, ուղղակի չես կարող. հաճախ դիվանագիտական առաքելությունների են գործուղղվում մարդիկ, ովքեր ոչ միայն նույնիսկ հեռավոր աղերսներ չունեն այդ ոլորտի հետ, այլև նույնիսկ հասցրել են ապացուցել իրենց աշխատանքի անարդյունավետությունն, ասենք, նույն դեսպանի պաշտոնում:

Ի դեպ՝ դեսպանների մասին. արդեն հայտնի է դարձել, որ Բելառուսում Հայաստանի հանրապետությունը նոր դեսպան ունի, և դա, որքան էլ ոմանց համար կարող է տարօրինակ հնչել, Ռուսաստանում մեր երկրի նախկին դեսպան Օլեգ Եսայանն է, որը համատեղության կարգով նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ։ Հիշեցնենք, որ այդ պաշտոններում նախկինում Եսայանին փոխարինում էր Արմեն Խաչատրյանը:

Թե հատկապես ինչով է պայամանավորված հենց Օլեգ Եսայանի՝ մարդու, ում՝ ՌԴ-ում իրականացրած դիվանագիտական առաքելության տարիներին հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն տարիները չէ, որ ապրել են, անկեղծ ասած, մի փոքր անհասկանալի է: Անկասկած է, որ մեր երկրի արտաքին հարաբերությունների ոլորտին հատուկ թերություններից մեկն էլ մերձավոր արտասահմանի երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների թերագնահատումն է: Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մերոնց համար այդ երկրները, որոնց մի քանիսի հետ, ի դեպ, Հայաստանը ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների մեջ է գտնվում (գոնե ֆորմալ առումով), առավելապես դիտարկվում են՝ ոչ կարևոր, երկրորդական. համենայնդեպս՝ նույն ԵՏՄ անդամ երկրների հետ (բացի՝ Ռուսաստանից, թերևս) մեր ունեցած դիվանագիտական հարաբերությունների մակարդակը ոչ բավարար է, ինչը նշանակում է, որ հատկապես այս երկրների հետ հարաբերություններ կառուցելիս պետք է հաշվի առնվեն բոլոր նյուանսներն, ու այնպիսի մարդիկ գործուղվեն համապատասխան երկրներ, ովքեր հմուտ են իրենց գործում, ովքեր հստակ պատկերացում ունեն, թե ինչ ընդհանուր եզրեր կարելի է գտնել գործընկեր երկրների հետ ու թե ինչպես կարելի է լեզու գտնել նույնիսկ ամենաանբարյացակամների հետ:

Հիմա հարց է ծագում՝ որքանո՞վ է Օլեգ Եսայանն իր մեջ կրում դիվանագետին հատուկ մասնագիտական բավարար որակներ, կամ արդյոք այնպիսի բարդ երկրի հետ, ինչպիսին Բելառուսն է, հարաբերություններ կառուցելու գործին հնարավոր չէ՞ր լծել մեկին, ով գոնե իր դիվանագիտական նախկին առաքելությունը տապալած չլիներ: Իսկ այն, որ Եսայանը, այս տարիների ընթացքում ոչ մի էական դերակատարում չի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում, ոչ ոք չի կարող հերքել. նույնիսկ ռուսական կողմի մի շարք ներկայացուցիչներ են պարբերաբար բողոքել, թե Ռուսատանում մեր երկրի դեսպանությունը խիստ պասիվ կեցվածք է որդեգրել, իսկ դեսպանն էլ այնքան աննկատ է գործում է, որ նույնիսկ չեն էլ իմանում՝ ով է նա: Եսայանի՝ Ռուսաստանում թողած աշխատանքային հետագծից կարելի է միանգամայն տրամաբանորեն ենթադրել, որ Բելառուսում ևս Եսայանի անունը շուտով չեն կարողանալու մտաբերել…

Ցավոք, այս ամենը փաստում է միայն այն, որ դեսպանի պաշտոնը շատ դեպքերում մեզանում դիտարկվում է, ասենք, հայեցողական պաշտոններին համահավասար մի բան. Հայաստանում, օբյեկտիվ է դա, թե՝ սուբյեկտիվ, դեռևս չկան այն հստակ չափորոշիչները կամ կրիտերիաները, որոնց բավարարելու պարագայում միայն այս կամ այն անձը կկարողանար հավակնել դեսպանի բարձր կոչմանը. կադրեր, անկասկած, ունենք, պարզապես չափորոշիչներն են ապադիվանագիտական…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)
Ամենադիտված