Կիպրոսի հետ ընկերական խաղում կրած պարտությունից հետո (3:1) Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն անդրադարձել է այդ պարտությանը և Հայաստանի հավաքականի հետ կայանալիք խաղին:
«Խփեցինք հիանալի գոլ, ունեինք ևս մի քանի լավ պահ: Սակայն 60-րդ րոպեից՝ անկում եղավ: Թույլ տվեցինք անհատական սխալներ, որոնք էլ գոլերի հանգեցրին: Պետք է աշխատենք սխալների վրա և հասկանանք, որ նման մակարդակում նման սխալներն աններելի են: Անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է՝ արագ վերականգնվենք մինչև Հայաստանի դեմ խաղը, թե ֆիզիկապես, թե հոգեպես: Կարևորը մանրակրկիտ պատրաստվելն է Երևանում կայանալիք խաղին և երկրպագուներին ուրախացնելը»,- մարզչի խոսքը մեջբերում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: