Կիևում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը
WorldԿիևում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարության Կիեւի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:
«Մոտավորապես 40 րոպե առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Պրեմիեր-պալաս» հյուրանոցի մուտքի մոտ: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. նրանք գտնվում են հիվանդանոցում: Զոհվածի ինքնությունն արդեն պարզված է, նա ռուսաստանցի քաղաքական գործիչ է, Պետդումայի նախկին պատգամավոր: Այո՛, հաստատում եմ, որ նա Դենիս Վորոնենկովն է»,-ասել է Կրիշչենկոն:
Նա հավելել է, որ ոստիկանությունը դիտարկում է պատվերով սպանության վարկածը՝ հաշվի առնելով զոհվածի գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: