Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 

Խաղում եմ՝ Հայաստանի պատիվը աշխարհում բարձր պահելու համար. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ

«Ուրախ եմ, որ կրկին դարձա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Սա ինձ հետագայում ավելի մեծ ուժ կտա և կփորձեմ առավելագույնն անել, որպեսզի կրկին արժանանամ այս մրցանակին», ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման մրցանակը Մխիթարյանին հանձնվեց այսօր:

Խոսելով Ղազախստանի դեմ խաղից առաջ հավաքականում տիրող մթնոլորտի մասին, կիսապաշտպանը նշեց.
«Հավաքականում մթնոլորտը շատ լավ է, բորլորը շատ լավ են տրամադրված, բոլորս էլ շատ լավ ենք պատրաստվում, բոլորս էլ գիտենք այս խաղի արժեքը: Կարծում եմ՝ խաղին շատ լավ պատրաստված կլինենք և կկարողանանք լավագույնս դրսևորել մեզ և, իհարկե՝ խաղալ հաղթանակի համար:

Երկրպագուները միշտ էլ մեզանից շատ ակնկալիքներ ունեն: Ցանկացած խաղում բոլորը հաղթանակի են սպասում, մենք' նույնպես: Ցանկացած երկրպագու մեզանից այս խաղում հաղթանակ է սպասում: Մենք միշտ էլ հաղթանակի համար ենք խաղացել: Եղել են դեպքեր, երբ ստացվել է, եղել են դեպքեր, երբ չի ստացվել»:

Իր վնասվածքի մասին խոսելիս, ֆուտբոլիստն ասաց.

«Փոքր վնասվածք ունեի, այդ իսկ պատճառով էլ չկարողացա մասնակցել Միդլսբրոյի դեմ խաղին, չնայծ, որ պահեստայինների նստարանին էի նստած: Ամեն ինչ նորմալ է, ինձ լավ եմ զգում և 100 տոկոսով պատրաստ կլինեմ մարտի 26-ի խաղին»:

Դիտարկմանը, թե տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար մրցակցություն չկա՞, Մխիթարյանը պատասխանեց.

«Մրցակցություն միշտ էլ կա: Կապ չունի, թե որերորդ անգամ եմ դառնում տարվա լավագույն ֆուտբոլիստը: Ինձ համար խաղընկերներս ընկեր են և բոլորն էլ մրցակից են այս անվանակարգում: Խաղում եմ ոչ թե Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար, այլ առաջին հերթին իմ ու ազգիս համար, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել թե՛ Անգլիայում, թե՛ աշխարհում: Ինձ համար կարևոր է, որպեսզի Հայաստանի մասին իմանան բոլորը: Միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալը մեծ պատիվ է, բայց դա առաջնային նպատակը չէ, որովհետև ավելի մեծ նպատակներ ունեմ և շարժվում եմ առաջ, փորձում եմ հասնել նպատակներիս»:

 Հարցին՝ ի՞նչ դժվարություններ է հաղթահարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կարևորագույն ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին, ֆուտբոլիստը պատասխանեց.

«Ցանկացած մարդ պետք է կարողանա դժվարությունների միջով անցնել: Ես հեշտ հաղթահարեցի դժվարությունը, որովհետև գիտեի, որ վաղ, թե ուշ՝ հնարավորություն եմ ստանալու և այն պետք է օգտագործեմ: Ճիշտ է՝ լինում են դեպքեր, երբ շատ ավելի մեծ բարդությունների ես հանդիպում, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինես: Սպասեցի իմ հնարավորությանը, աշխատեցի շատ: Փորձում եմ օգնել թիմին և դառնալ թիմի մի մասնիկը:

Այն, որ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է, դրանով նպաստելով նաև Հայաստանի ճանաչմանը, կարելի է ասել՝ «դեսպանն» է հանդիսանում, արդյոք լարվածություն չի՞ հաղորդում իրեն, ֆուտբոլիստն ասաց.

«Դրան ուշադրություն չեմ դարձնում: Ավելի շատ կենտրոնանում եմ իմ խաղի և մարզումների, ելույթների վրա: Ցանկանում եմ հնարավորինս լավ հանդես գալ և հենց դրանով բոլորին ցույց տալ՝ ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանը»:

Խոսելով Ղազախստանի հավաքականի մասին, Մխիթարյանն ասաց.

Բոլոր մրցակիցներն էլ բարդ են մեզ համար, հեշտ մրցակիցներ չեն լինում: Ուսումնասիրում ենք մրցակցին: Դեռ ժամանակ ունենք, մարզիչը կօգնի մեզ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին
Ամենադիտված