Հավաքականի ցանկացած խաղի նվիրվում եմ 100 տոկոսով. Գևորգ Ղազարյան
ՍպորտԱյս մրցանակին արժանանալը իսկապես մեծ պատիվ է, պարտավորեցնող է: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի տարվա լավագույն երկրորդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացած Գևորգ Ղազարյանը:
Խոսելով իր մարզավիճակի և հավաքականի մասին, Ղազարյանը նշեց.
«Նորմալ մարզավիճակում եմ, քանի որ խաղային պրակտիկա ունեմ: Ղազախստանի դեմ խաղում ակնկալիքները մեծ են, պետք է հաղթենք:
Յուրաքանչյուր մարզիչ՝ մարզումների իր մեթոդներն ունի: Շատ կարևոր է, որ թիմի մթնոլորտը, տրամադրությունը շատ բարձր է: Հավաքականի ցանկացած խաղին նվիրվում եմ 100 տոկոսով. ֆուտբոլ է, միգուցե մի անգամ լավ ստացվի, մյուս անգամ՝ մի քիչ վատ, բայց ինքս ամեն ինչ անելու եմ, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»: